Ռուսաստան

Գրոսին շնորհակալություն է հայտնել ՌԴ-ին և Ուկրաինային ԶԱԷԿ-ի շուրջ տեղային հրադադարի համար

2 րոպեի ընթերցում

Գրոսին շնորհակալություն է հայտնել ՌԴ-ին և Ուկրաինային ԶԱԷԿ-ի շուրջ տեղային հրադադարի համար

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին և Ուկրաինային հերթական տեղային հրադադարի ռեժիմին համաձայնելու համար՝ Զապորոժիեի ատոմակայան (ԶԱԷԿ) տանող էլեկտրահաղորդման գծերի նորոգման նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս հայտարարել է ԱԷՄԳ-ի մամուլի ծառայությունը X սոցիալական հարթակում։

Նշվում է որ ԶԱԷԿ-ի արտաքին էներգամատակարարման վերականգնումը տևել է գրեթե երեք շաբաթ։

«Գլխավոր տնօրեն Գրոսին շնորհակալություն է հայտնում ինչպես Ռուսաստանի Դաշնությանն, այնպես էլ Ուկրաինային՝ գործակալության հետ համագործակցության համար՝ հրադադարի համաձայնեցման և (կայանի) արտաքին էներգամատակարարման վերականգնման հնարավորության ապահովման հարցում», - ասվում է հայտարարության մեջ։

Գրոսին «Ֆեռոսպլավնայա-1» գծից ԶԱԷԿ-ի արտաքին էներգամատակարարման վերականգնումը համարել է «կարևորագույն քայլ, որը նպաստում է  միջուկային վթարի կանխմանը»։ Նրա խոսքով՝ կայանն այժմ «կրկին կարող է էլեկտրաէներգիա ստանալ արտաքին աղբյուրներից՝ ռեակտորների և բանեցված վառելիքի ավազանների հովացման, ինչպես նաև միջուկային անվտանգության և պահպանության մյուս կարևոր գործառույթների ապահովման համար»։

Ավելի վաղ «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը նույնպես հայտարարել էր «Ֆեռոսպլավնայա-1» գծից Զապորոժիեի ԱԷԿ-ի արտաքին էներգամատակարարման վերականգնման մասին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում