Միացյալ Նահանգներ

Գրոսին կարևորել է Ուկրաինայի հարցով Պուտին-Թրամփ շփումները

2 րոպեի ընթերցում

Գրոսին կարևորել է Ուկրաինայի հարցով Պուտին-Թրամփ շփումները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի բարձր մակարդակի շփումներն անհրաժեշտ են Ուկրաինայի հակամարտության կարգավորման առաջխաղացման համար: «Արմենպրես»-ի փոոխանցմամբ, այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։

Մոսկվան և Վաշինգտոնը վերջին շաբաթներին շարունակել են քննարկել կարգավորման հնարավոր ուղիները։ Հիմնական խողովակներից մեկը շարունակում է մնալ Ռուսաստանի ղեկավարության շփումները ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ, որոնք սեպտեմբերին կրկին այցելել են Մոսկվա և բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Կարծում եմ՝ նախագահների մակարդակով դիվանագիտությունն անհրաժեշտ է։ Ես տեսնում եմ ոչ միայն նախագահ Թրամփի, այլև նախագահ Պուտինի ջանքերը, որի հետ այս թեման մի քանի անգամ քննարկել եմ, ինչպես նաև նրա բանակցությունները Մոսկվայում հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Կարծում եմ՝ սա չափազանց կարևոր է», - ասել է Գրոսին։

Նրա խոսքով՝ պայմանավորվածությունների հասնելու համար բանակցային գործընթացում այս կամ այն ձևաչափով պետք է ներգրավված լինի նաև Վլադիմիր Զելենսկին։

Հարցին, թե, Գրոսիի կարծիքով, որտեղ նպատակահարմար կլինի անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները, նա վստահություն է հայտնել, որ խաղաղ գործընթացի մասնակիցները պետք է ինքնուրույն որոշեն բանակցությունների ձևաչափն ու երկխոսության հարթակը։

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև վերջին շփումները տեղի են ունեցել սեպտեմբերի 28-ին Վաշինգտոնում, ուր ժամանել էր ՌԴ նախագահի՝ արտերկրի հետ ներդրումային և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։ Սպիտակ տանը РИА Новости-ին հայտնել են, որ Դմիտրիևը և ամերիկացի պաշտոնյաները շարունակել են քննարկել Ուկրաինայում կարգավորման հարցը, ինչպես նաև հակամարտության ավարտից հետո ռուս-ամերիկյան հնարավոր էներգետիկ նախաձեռնությունները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում