Մերձավոր Արևելք

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

1 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար, արքայազն Խալիդ բին Սալմանը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ՝ քննարկելու պաշտպանական համագործակցությունը և տարածաշրջանային զարգացումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X միկրոբլոգում գրառման մեջ նշել է նախարարը։

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հեռախոսազրույցի ընթացքում մենք քննարկեցինք ռազմական և պաշտպանական համագործակցության ասպեկտները և տարածաշրջանում առկա զարգացումների վերաբերյալ համատեղ համակարգման հարցերը՝ տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն ու կայունությանը նպաստելու նպատակով։ Նաև քննարկեցինք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր», - նշված է գրառման մեջ։

Arab News-ի փոխանցմամբ՝ Խալիդ բին Սալմանն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել նաև Կանադայի, Գերմանիայի և Իսպանիայի իր գործընկերների հետ՝ քննարկելով երկկողմ պաշտպանական հարաբերությունների հեռանկարները և տարածաշրջանային զարգացումները։

Հեռախոսազրույցների ընթացքում կողմերը դատապարտել են Սաուդյան Արաբիայի դեմ Եմենի հութիների հարձակումները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում