Միացյալ Նահանգներ

Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Ուկրաինան չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ին

1 րոպեի ընթերցում

Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Ուկրաինան չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ին

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կարծում է, որ Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է 2Way լրատվական հարթակին տված հարցազրույցում:

«Որքան ես գիտեմ՝ մենք Ուկրաինայի հետ ոչ մի պաշտոնական դաշինք չունենք։ Նրանք ՆԱՏՕ-ում չեն։ Ես չեմ կարծում, որ նրանք պետք է լինեն ՆԱՏՕ-ում», - ասել է Վենսը։

ԱՄՆ փոխնախագահի խոսքով՝ Ուկրաինան հրաշալի երկիր է՝ հիանալի մարդկանցով, և Վաշինգտոնն ու Կիևը միասին կաշխատեն որոշ հարցերի շուրջ, սակայն որոշ հարցերի շուրջ համակարծիք չեն լինի։

Վենսը նշել է, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի շահերը ժամանակ առ ժամանակ տարբերվում են։ Նա այս համատեքստում հիշատակել է Կիևի կողմից ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները, որոնց հետևանքով «բարձրանում է էներգակիրների գինն ամերիկացիների համար»։

«Կարծում եմ՝ նրանք պետք է դադարեցնեն Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքների ռմբակոծումը», - ընդգծել է ԱՄՆ փոխնախագահը։

Կարդացեք հոդվածը` ქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում