Եվրոպա

ՆԱՏՕ-ում հավաստիացրել են, որ միջուկային զսպման Steadfast Noon զորավարժությունները չեն սպառնում Ռուսաստանին

2 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ում հավաստիացրել են, որ միջուկային զսպման Steadfast Noon զորավարժությունները չեն սպառնում Ռուսաստանին

Հյուսիսատլանտյան դաշինքը փորձում է համոզել Ռուսաստանին, որ Իտալիայում առաջիկայում անցկացվելիք միջուկային զորավարժությունները սպառնալիք չեն ներկայացնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Politico-ն։

«Մենք դրանք անցկացնում ենք ամեն տարի, և սա նաև հստակ ազդակ է այնպիսի երկրների համար, ինչպիսին Ռուսաստանն է, որ անհանգստանալու կարիք չկա», - հայտարարել է ՆԱՏՕ-ի միջուկային քաղաքականության հարցերով տնօրեն Նասիմա Բարոուզը:

Նրա խոսքով՝ զորավարժությունները «կանխատեսելի են», և «պատճառ չկա սխալ հաշվարկների համար»։

«Ըստ էության, դրանց նպատակն է պատրաստել մեր դաշնային ուժերը, որպեսզի մենք ցանկացած պահի պատրաստ լինենք և ապահովենք մեր միջուկային ներուժի պահպանությունը», - ասել է Բարոուզը լրագրողներին։

Իր հերթին, ՆԱՏՕ-ի միջուկային գործողությունների ղեկավար գնդապետ Դևիդ Բուլն ասել է, որ զորավարժություններին մասնակցում է «մոտավորապես նույնքան» երկիր, որքան նախորդ տարիներին։

Հոկտեմբերի 8-ին ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ հոկտեմբերի 13-23-ը դաշինքի անդամ 17 երկիր կմասնակցի ամենամյա Steadfast Noon զորավարժություններին։

Լարվածության աճի նախադրյալ է դարձել Ռուսաստանի կողմից ՆԱՏՕ-ին փոխանցված ուղերձը, որում Մոսկվան հայտարարել է իր ողջ հասանելի զինանոցը, այդ թվում՝ միջուկային զենքը կիրառելու հնարավորության մասին, եթե Հյուսիսատլանտյան դաշինքը փորձի մեկուսացնել Կալինինգրադի մարզը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում