Աշխարհ

Զելենսկին պատրաստ է քննարկել ՆԱՏՕ-ի այլընտրանքը՝ որոշակի պայմանով

2 րոպեի ընթերցում

Զելենսկին պատրաստ է քննարկել ՆԱՏՕ-ի այլընտրանքը՝ որոշակի պայմանով

Ուկրաինան չի բացառում ՆԱՏՕ-ին այլընտրանքային անվտանգության ձևաչափի հնարավորությունը, սակայն պնդում է, որ լինեն իրավաբանորեն պարտադիր երաշխիքներ, որոնք իրականում արդյունավետ կլինեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտնել է իտալական Corriere della Sera պարբերականին տված հարցազրույցում։

Զելենսկու խոսքով՝ անվտանգության համակարգի լավագույն տարբերակը ենթադրում է երեք բաղադրիչների համադրություն՝ ուկրաինական բանակ, Եվրամիություն և ՆԱՏՕ։

Նա ընդգծել է, որ ուկրաինացի զինվորականներն արդեն իսկ երկրի պաշտպանության կոնկրետ երաշխիք են. իրենց փորձի և անձնակազմի թվաքանակի շնորհիվ նրանք կարող են ուժեղացնել եվրոպական երկրների զինված ուժերը։

Զելենսկին ՆԱՏՕ-ին առանձին դեր է հատկացնում։ Նրա խոսքով՝ դաշինքին անդամակցությունը կնշանակեր մասնակցություն անվտանգության միասնական համակարգին, որտեղ դաշնակիցների իրավունքները սահմանված կլինեին իրավաբանորեն։

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է դիտարկել անվտանգության երաշխիքների այլընտրանքային տարբերակներ, եթե դրանք համարժեք լինեն ՆԱՏՕ-ին անդամակցությանը։ Կիևի հիմնական պահանջն այն է, որ այդ պայմանավորվածություններն ունենան համապատասխան իրավական ուժ։

«Մենք պատրաստ ենք քննարկել համարժեք երաշխիքներ, թեկուզ այլ անվան տակ, սակայն դրանք պետք է ունենան նույն իրավական ուժը», - նշել է Ուկրաինայի նախագահը։

Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինան ձգտում է ստանալ ոչ թե գործընկերների զուտ ձևական խոստումները, այլ իրականում գործող մեխանիզմ, որը նոր սպառնալիքի դեպքում կապահովի երկրի պաշտպանությունը։

Զելենսկու խոսքով՝ եթե Ուկրաինային առաջարկվի անվտանգության երաշխիքների այլ ձևաչափ, այն պետք է ապահովի անվտանգության համադրելի մակարդակ։

Իր հերթին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Ուկրաինան չպետք է անդամակցի ՆԱՏՕ-ին։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում