Աշխարհ

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

1 րոպեի ընթերցում

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Թաիլանդական Պհուկետ կղզու՝ հեղեղումներից տուժած մի քանի շրջան ճանաչվել է աղետի գոտի։ Կղզու որոշ հատվածներից մարդկանց տարհանման հրահանգ է տրվել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ The Star պարբերականը գրում է, որ հեղեղված հատվածների բնակիչներին հրահանգվել է տեղափոխվել ավելի անվտանգ հատվածներում գտնվող ժամանակավոր ապաստարաններ։

Bangkok Post թերթն իր հերթին նշում է, որ աղետի գոտի հայտարարված Մուանգ շրջանում հորդառատ անձրևների հետևանքով առաջացել են հեղեղումներ և սողանքներ, որոնք զգալի վնաս են պատճառել։ Կարոն շրջանը, ինչպես նաև զբոսաշրջիկների մոտ ժողովրդականություն վայելող Պատոնգ շրջանը դարձել են կղզու՝ տարերքից առավել տուժած վայրերից։

Աղետի գոտու կարգավիճակ ստացած շրջանները կարող են առաջնահերթության կարգով ակնկալել ֆինանսական փոխհատուցում և երկրի Ներքին գործերի նախարարության կողմից աջակցություն, գրում է հրատարակությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում