Միացյալ Նահանգներ

ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցն այժմ չի քննարկվում. Ռուբիո

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցն այժմ չի քննարկվում. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցն այս պահին չի քննարկվում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է Ռեյկյավիկում Իսլանդիայի արտաքին գործերի նախարար Թորգերդյուր Կատրին Գյունարսդոութիրի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, որի տեսանյութը տարածել է DRM News-ը։

«Հենց հիմա ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցն օրակարգում չէ, քանի որ, ակնհայտորեն, կա փոխհամաձայնության գործընթաց, որը պետք է տեղի ունենա, որպեսզի այդ գործընթացը լինի միաձայն», - նշել է պետքարտուղարը։

Ռուբիոն ընդգծել է, որ Վաշինգտոնն այս պահին կենտրոնացած է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունների դադարեցման վրա։ Նա նշել է հակամարտության կարգավորման գործում կառուցողական դեր խաղալու ԱՄՆ-ի ձգտումը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում