Ռուսաստան

Դնեպրի երկաթուղային կայարանին ռուսական հարվածների հետևանքով 14 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Դնեպրի երկաթուղային կայարանին ռուսական հարվածների հետևանքով 14 մարդ է զոհվել

Դնեպրի երկաթուղային կայարանին առավոտյան ռուսական ուժերի հասցրած հարվածների հետևանքով զոհվել է 14 մարդ, 13 մարդ վիրավորվել է։ Նրանցից չորսի վիճակը ծանր է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։

Կայարանին հարվածը հասցվել է ռեակտիվ անօդաչու թռչող սարքով։ Հարվածի տակ է հայտնվել հարթակը, որտեղ կանգնած է եղել Դնեպր-Զապորոժիե գնացքը։

Բացի այդ, հրթիռային հարվածի տակ է հայտնվել Չեռնիգովը, որի հետևանքով զոհվել է 15-ամյա երկու աղջիկ։ 15 մարդ վիրավորվել է։ Վնասվել են բնակելի տներ, խանութներ, մեքենաներ։

Կրեմենչուգում երկու մարդ է զոհվել բնակելի շենքին ԱԹՍ-ի հարվածի հետևանքով, 11 մարդ վիրավորվել է։ Եվս մեկ զոհ, երեք վիրավոր կա Զապորոժիեի մարզում։

Ավելի վաղ ռուսական կողմը հաղորդել էր, որ գիշերվա ընթացքում երկրի տարբեր մարզերում խոցվել է ավելի քան 1200 անօդաչու թռչող սարք, որոնցից 613-ն արձակվել է Մոսկվայի ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում