Աշխարհ

Ռուսաստանը Եգիպտոսի հետ քննարկել է այնտեղ անօդաչու ավիահամակարգերի արտադրություն հիմնելու հարցը

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը Եգիպտոսի հետ քննարկել է այնտեղ անօդաչու ավիահամակարգերի արտադրություն հիմնելու հարցը

Անօդաչու ավիահամակարգերի ռուսաստանցի արտադրողները կարող են արտադրություններ հիմնել աֆրիկյան երկրների տարածքում. մասնավորապես, դա վերաբերում է երկրաբանական հետախուզության համար տեխնոլոգիաներին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ  արդյունաբերության և առևտրի նախարար Անտոն Ալիխանովը «Ռուսաստան-Աֆրիկա» համաժողովի նստաշրջանում` նվիրված արդյունաբերական երկխոսությանը։

«Մենք առաջարկում ենք ոչ թե պարզապես այդ սարքավորումների մատակարարում։ Դրա հետ մեկտեղ առաջարկում ենք ամբողջական սպասարկում և աֆրիկյան պետությունների մասնագետների ուսուցում, որպեսզի նրանք հմտություններ ձեռք բերեն և հետագայում կարողանան շարունակել աշխատել ինքնուրույն։ Նաև երեկ, մասնավորապես, Եգիպտոսի գործընկերների հետ մենք համապատասխան առաջարկություններ ենք փոխանակել, մենք պատրաստ ենք այդ անօդաչու ավիահամակարգերի արտադրություններ տեղակայել աֆրիկյան պետությունների տարածքում», -ասել է նախարարը։

Որպես օրինակ նա բերել է «Գեոսկան» ընկերության տեխնոլոգիաները, որոնք ներկայացվել են համաժողովի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսում։ Նա նշել է, որ այս ընկերության անօդաչու ավիահամակարգերն արդեն իրենց դրսևորել են Անգոլայի, Բուրկինա Ֆասոյի, Զիմբաբվեի, Տանզանիայի, Հարավաֆրիկյան Հանրապետության և մի շարք այլ երկրների շուկաներում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում