Ռուսաստան

Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում

2 րոպեի ընթերցում

Տոկաևն առաջարկել է Ռուսաստանն ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն Անկարայում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովում առաջարկել է Ռուսաստանին ներգրավել կազմակերպության կազմում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Մեր կազմակերպության հեղինակությունը բարձրացնելու նպատակով ճիշտ և արդարացի որոշում կլիներ դրականորեն արձագանքել Ռուսաստանի մտադրությանը և առաջարկել նրան միանալ այս ձևաչափին կամ մասնակցել Թյուրքական պետությունների կազմակերպության գործունեությանը դիտորդի կարգավիճակով», - հայտարարել է Տոկաևը՝ ելույթ ունենալով գագաթնաժողովում։

Ղազախստանի նախագահը նշել է, որ Ռուսաստանը, լինելով խոշոր տերություն, դարեր շարունակ սերտ կապեր է պահպանել թյուրքական աշխարհի հետ։

«Այդ երկրի տարածքում պատմականորեն բնակվում են բազմաթիվ թյուրքական ժողովուրդների ներկայացուցիչներ։ Ներկայում Ռուսաստանն առաջ է մղում «Ալթայը՝ թյուրքական քաղաքակրթության բնօրրան» նախագիծը, որին աջակցում է Ղազախստանը։ Ռուսերենում բազմաթիվ բառեր ունեն թյուրքական ծագում։ Ընդհանուր առմամբ, եթե Ռուսաստանը դառնար թյուրքական պետությունների, այսինքն՝ մեր կազմակերպության անդամ, դա օգուտ կբերեր մեր բոլոր պետություններին», - ընդգծել է Տոկաևը։

Թյուրքական պետությունների կազմակերպության լիիրավ անդամներ են Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում