Եվրոպա

Իսպանիայի ընդդիմությունը պահանջել է տրանսպորտի նախարարի հրաժարականը՝ 69 զոհի պատճառ դարձած վթարից հետո

1 րոպեի ընթերցում

Իսպանիայի ընդդիմությունը պահանջել է տրանսպորտի նախարարի հրաժարականը՝ 69 զոհի պատճառ դարձած վթարից հետո

Իսպանիայի ընդդիմադիր «Ժողովրդական կուսակցությունը» պահանջել է տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեի հրաժարականը՝ Տոլեդոյի նահանգում տեղի ունեցած երկաթուղային աղետից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Europa Press-ը հաղորդում է, որ նման պահանջ է հնչեցրել կուսակցության ներկայացուցիչ Էսթեր Մունյոսը RNE ռադիոկայանին տված հարցազրույցում։

Նա հայտարարել է, որ եթե Պուենտեն հրաժարական չտա, ապա պետք է պաշտոնանկ արվի։ Մունյոսի խոսքով՝ յուրաքանչյուր իսպանացի այդպես է կարծում։

Հոկտեմբերի 28-ի առավոտյան Տոլեդոյի նահանգի Ուրդա բնակավայրի մերձակայքում բախվել են Մադրիդ-Սևիլիա երթուղով ընթացող երկու ուղևորատար արագընթաց գնացքներ, որոնցում, ընդհանուր առմամբ, եղել է ավելի քան 540 ուղևոր։

Վթարի հետևանքով գնացքներից մեկի երկու վագոն դուրս է եկել ռելսերից։ Ողբերգության հետևանքով զոհվել է առնվազն 69 մարդ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում