Աշխարհ

Հռոմի պապը թոքի վիրահատության կենթարկվի

1 րոպեի ընթերցում

Հռոմի պապը թոքի վիրահատության կենթարկվի

Հռոմի պապ Լևոն XIV-ի թոքում փոքր հանգույց է հայտնաբերվել, որը հեռացնելու համար նա առաջիկա օրերին վիրահատության կենթարկվի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդում է Reuters-ը։

Հռոմի 71-ամյա պապը հոկտեմբերի 11-ին Սուրբ Պետրոսի հրապարակում՝ ավանդական կիրակնօրյա աղոթքի ժամանակ, ուխտավորներին հայտնել է, որ հանգույցը հայտնաբերվել է վաղ փուլում։

«Վերջերս բժշկական հետազոտությունների ընթացքում բժիշկները թոքիս մեջ տեղայնացված հանգույց են հայտնաբերել։ Այն հայտնաբերվել է շատ վաղ փուլում», - ասել է Հռոմի պապը։

Նրա խոսքով՝ բժիշկները նպատակահարմար են համարել վիրահատական միջամտությունը, և նա որոշել է հետևել նրանց խորհրդին։

Վատիկանը չի հայտնել՝ արդյոք կասկածներ կան, որ հանգույցը կարող է չարորակ լինել։

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հաջողություն է մաղթել Հռոմի պապին՝ առաջիկա վիրահատության կապակցությամբ՝ իր աջակցությունն ու Իտալիայի կառավարության զորակցությունը հայտնելով։

Վատիկանի մամուլի ծառայության տվյալներով՝ վիրահատությունից հետո Լևոն XIV-ի վերականգնումը կտևի մոտ մեկ շաբաթ։

Լևոն XIV-ը Հռոմի պապ է ընտրվել 2025 թվականի մայիսին։ Նոյեմբերի 6-17-ը նախատեսված է նրա 11-օրյա այցը Ուրուգվայ, Արգենտինա և Պերու։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում