Աշխարհ

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

1 րոպեի ընթերցում

Հռոմի պապ Լևոն XIV-ը վիրահատության ենթարկվելուց հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջև

Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի չարորակ ուռուցքի՝ ադենոկարցինոմայի հեռացման վիրահատությունից հետո առաջին անգամ դուրս կգա հանրության առջև՝ հոկտեմբերի 10-ի կեսօրին անցկացնելով ավանդական աղոթքը։

Ինչպես տեղեկանում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը` վկայակոչելով Վատիկանի տարածած հաղորդագրությունը։

«Հռոմի պապ Լևոն XIV-ի առողջական վիճակը կայուն կերպով բարելավվում է, և նա ի վիճակի է ինքնուրույն աշխատել ու կատարել առօրյա գործերը»,- նշված է հաղորդագրությունում։

Միաժամանակ, ընթանում են Հռոմի պապի՝ նոյեմբերին Հարավային Ամերիկա նախատեսված այցի նախապատրաստական աշխատանքները։

Հիշեցնենք, որ 71-ամյա պապը վիրահատության էր ենթարկվել հոկտեմբերի 13-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում