Եվրոպա

Հռոմի պապի օրհնությամբ բացվել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի նոր աշտարակը

2 րոպեի ընթերցում

Հռոմի պապի օրհնությամբ բացվել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի նոր աշտարակը

Հռոմի պապ Լևոն XIV-ը այցելել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճար և մասնակցել նորագույն աշտարակի բացման արարողությանը, որի շնորհիվ Անտոնիո Գաուդիի նախագծած մոդեռնիստական այս կառույցը դարձել է աշխարհի ամենաբարձր եկեղեցին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

Պատարագի ընթացքում, որին ներկա են եղել հազարավոր հավատացյալներ, ինչպես նաև Իսպանիայի թագավոր Ֆելիպեն, թագուհի Լետիցիան և վարչապետ Պեդրո Սանչեսը, Հռոմի պապը Սագրադա Ֆամիլիան «ճարտարապետական գլուխգործոց» է անվանել։

Այնուհետև նա օրհնել է 172.5 մետր բարձրությամբ Հիսուս Քրիստոսի աշտարակը, որի գագաթին տեղադրված հինգ հարկանի խաչը տեսանելի է ամբողջ Բարսելոնայից։

Գաուդին, որը ծնվել է 1852 թվականին, շուրջ 40 տարի աշխատել է Սագրադա Ֆամիլիա տաճարի վրա մինչև իր մահը՝ 1926 թվականը։ Կառույցի ավարտը, որը նախատեսված էր այս տարի, այժմ տեղափոխվել է մինչև 2035 թվական։

Իր քարոզի ընթացքում Լևոն XIV-ը ընդգծել է, որ քրիստոնյաները չեն կարող «հավատալ Հիսուսին և միաժամանակ աջակցել պատերազմին»՝ այդպիսով արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփիդ քննադատությանը՝ կապված Իրանի պատերազմի վերաբերյալ Հռոմի պապի նախկին հայտարարությունների հետ։

Սագրադա Ֆամիլիան Գաուդիի վեց այլ աշխատանքների հետ ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում՝ ամեն տարի միլիոնավոր այցելուների բերելով Բարսելոնա։ Անցած տարի եկեղեցի է այցելել ռեկորդային թվով՝ 4.9 միլիոն մարդ։ Մուտքի վճարներից ստացված եկամուտը օգտագործվում է շարունակվող շինարարության համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում