Քաղաքականություն

Լավրովն առաջարկել է «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում, այնուհետև՝ Երևանում

2 րոպեի ընթերցում

Լավրովն առաջարկել է «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում, այնուհետև՝ Երևանում

Ռուսաստանը կարծում է, որ «3+3» տարածաշրջանային ձևաչափով արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումը կարող է անցկացվել Ադրբեջանում, իսկ դրան հաջորդող հանդիպումը՝ Երևանում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Լավրովի խոսքով՝ Մոսկվան ակտիվորեն աջակցում է «3+3» ձևաչափին (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա և Իրան։

«Կարծում եմ՝ առաջիկա հանդիպումը կարելի է անցկացնել Ադրբեջանում, իսկ դրանից հետո հաջորդը՝ Երևանում։ Դա ճիշտ կլիներ»,-նշել է ՌԴ արտաքին գործերի նախարարը։

Նրա խոսքով՝ այժմ սպասում են, մինչև Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվեն, թե որ երկիրն է հյուրընկալելու ձևաչափի արտաքին գործերի նախարարների հաջորդ հանդիպումը։

Լավրովը նաև ընդգծել է, որ «3+3» ձևաչափը համապարփակ տարածաշրջանային հարթակ է և չի սահմանափակվում որևէ առանձին նախագծով։

Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ այս ձևաչափը հնարավորություն է տալիս տարածաշրջանային հարցերը քննարկել ավելի լայն համատեքստում, և Մոսկվան աջակցում է դրա հետագա գործունեությանը։

Հիշեցնենք, որ «3+3» հարթակի շրջանակներում նախորդ երեք հանդիպումները հերթականությամբ անցկացվել են Մոսկվայում, Թեհրանում և Ստամբուլում։

«3+3» ձևաչափը ստեղծվել է որպես Հարավային Կովկասի երեք երկրներին (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան) և երեք խոշոր տարածաշրջանային տերություններին՝ Իրանին, Ռուսաստանին և Թուրքիային միավորող հարթակ։ Վրաստանը հարթակի շրջանակներում տեղի ունեցած որևէ հանդիպման չի մասնակցել։ 

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում