Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ում դատարանը Պետքարտուղարությանը պարտավորեցրել է վերականգնել «գրին քարտի» վիճակախաղը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում դատարանը Պետքարտուղարությանը պարտավորեցրել է վերականգնել «գրին քարտի» վիճակախաղը

ԱՄՆ պետքարտուղարությունը պետք է վերսկսի ներգաղթյալների համար «գրին քարտի» վիճակախաղի դադարեցված պրակտիկան հոկտեմբերի 18-ից ոչ ուշ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան որոշումը կայացրել է Կալիֆոռնիայի նահանգի հարավային շրջանի դատարանը։

Նախնական դատական որոշման մեջ նշված է, որ դատարանը պատասխանողին՝ Մարկո Ռուբիոյին՝ որպես ԱՄՆ պետքարտուղար, պարտավորեցնում է 2027 ֆինանսական տարվա համար տարբեր ազգությունների ներգաղթյալներին տրամադրվող այցագրերի ծրագրում գրանցումը սկսել մինչև ԱՄՆ Արևելյան ափի ժամանակով հոկտեմբերի 18-ի կեսգիշեր: Գրանցման ժամանակամիջոցը պետք է տևի 30 օր։

Դատարանը նաև Պետքարտուղարությանը պարտավորեցրել է գրանցում սկսելու օրվա նշանակման մասին հրապարակայնորեն հայտարարել իր պաշտոնական կայքում։

2025 թվականի դեկտեմբերին Սպիտակ տունը որոշել էր դադարեցնել «գրին քարտի» վիճակախաղի ծրագիրը՝ Փրովիդենս քաղաքի Բրաունի համալսարանում տեղի ունեցած հրաձգությունից հետո։ Հրաձգություն կատարած անձը երկիր էր ժամանել այցագրերի տրման այդ ծրագրով։

«Գրին քարտը» (բառացի «կանաչ քարտ», պաշտոնական անվանումը՝ United States Permanent Resident Card)՝ ինքնության վկայական է, որը հաստատում է մշտական  ​​բնակության իրավունքը և թույլատրում է երկրում աշխատանքի տեղավորվել այն ​​անձանց, ովքեր ԱՄՆ քաղաքացիներ չեն։ Գոյություն ունի այն շահելու հնարավրություն հատուկ վիճակախաղի միջոցով, որն ԱՄՆ կառավարությունն անցկացնում է 1990-ականներից՝ ներգրավելու ներգաղթյալների այն երկրներից, որոնք բավականաչափ ներկայացված չեն Միացյալ Նահանգներում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում