Իրան

Իրանի ռազմածովային ուժերը հայտնել են Օմանի ծոցում այրվող լցանավի մասին

1 րոպեի ընթերցում

Իրանի ռազմածովային ուժերը հայտնել են Օմանի ծոցում այրվող լցանավի մասին

Իրանի ռազմածովային ուժերը հայտնել են, որ Օմանի ծոցում՝ Հորմուզի նեղուցից արևելք ընկած տարածքում, լցանավ է այրվում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը։

«Մի քանի ժամ առաջ բանակի ռազմածովային ուժերի դիտարկման խմբերը մշտական հսկողության ընթացքում Հորմուզի նեղուցի արևելյան մասում հայտնաբերել և նունականացրել են օրինախախտ լցանավ, որում հրդեհ է բռնկվել արգելված գոտում», - ասվում է հայտարարության մեջ, որը մեջբերում է Tasnim լրատվական գործակալությունը։

Իրանցի զինվորականների պնդմամբ՝ նավն «անջատել է հսկման համակարգերը և փորձել անցնել Օմանի ծոցի արգելված գոտիով»։ Իրանի ռազմածովային ուժերն ընդգծել են, որ արգելված երթուղիներով և շրջաններով չհամաձայնեցված երթևեկությունը ստեղծում է անվտանգության սպառնալիքներ այլ նավերի համար։ Հաղորդագրության մեջ չեն նշվում լցանավի անվանումը և հրդեհի պատճառը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում