Քաղաքականություն

Մենք վստահում ենք մեր հայ բարեկամներին, նրանք ոչինչ չեն անում Իրանի անվտանգության դեմ. Արաղչի

1 րոպեի ընթերցում

Մենք վստահում ենք մեր հայ բարեկամներին, նրանք ոչինչ չեն անում Իրանի անվտանգության դեմ. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին անդրադարձել է ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ Իրանում առկա մտահոգությունների վերաբերյալ հարցին՝ շեշտելով, որ վստահում են  իրենց հայ բարեկամներին և գիտեն, որ Հայաստանը ոչինչ չի անի Իրանի անվտանգության դեմ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Աբբաս Արաղչին թեմային անդրադարձել է Երևանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Իրանը շարունակո՞ւմ է մտահոգություններ ունենալ ԹՐԻՓՓ նախագծի և տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայության վերաբերյալ։

«Մենք մտահոգություններ ունենք ԱՄՆ-ի ցանկացած ներկայության հետ տարածաշրջանում և մեր շուրջ։ Բայց այս հարցով մենք անմիջական կապի մեջ ենք մեր հայ բարեկամների հետ։ Մենք վստահում ենք նրանց, մենք գիտենք, որ նրանք Իրանի անվտանգության դեմ ոչինչ չեն անում։

Մենք շարունակում ենք խորհրդակցությունները Հայաստանի իշխանությունների հետ, Իմ լավ բարեկամ, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թեհրանում էր, մենք լավ խորհրդակցություններ ունեցանք, իսկ այսօր մեր նախագահը կհանդիպի Հայաստանի վարչապետի հետ, միգուցե, երկու շաբաթվա մեջ երկրորդ անգամ։ Այսպիսով՝ մենք սերտ կապի մեջ ենք»,- ասել է Արաղչին։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում