Միացյալ Նահանգներ

ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Չինաստանը չեն բացառում ԱԽՏՀ գագաթնաժողովում հանդիպում անցկացնելու հնարավորությունը. Պեսկով

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Չինաստանը չեն բացառում ԱԽՏՀ գագաթնաժողովում հանդիպում անցկացնելու հնարավորությունը. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) երկրների գագաթնաժողովի ժամանակ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարների հնարավոր եռակողմ հանդիպման քննարկումը շարունակվում է, թեև վերջնական որոշում դեռ չի ընդունվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Պեսկովն ասել է The Wall Street Journal հրատարակությանը:

«Առայժմ հստակ պատկերացում չկա բուն հանդիպման կամ դրա հնարավոր օրակարգի վերաբերյալ, թեև բոլոր երեք կողմերն ընդունում են նման հանդիպման հիպոտեթիկ հնարավորությունը», - ասել է Պեսկովը։

ԱԽՏՀ գագաթաժողովը տեղի կունենա նոյեմբերի 18-19-ին, Չինաստանի Շենժեն քաղաքում։

Հոկտեմբերի 6-ին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի եռակողմ հանդիպման գործնական մշակումը չի սկսվել, սակայն այդ գաղափարի մասին գիտեն բոլոր երեք ղեկավարները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում