Միացյալ Նահանգներ

Թրամփը մեղադրել է Բայդենին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու համար

1 րոպեի ընթերցում

Թրամփը մեղադրել է Բայդենին ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը պետք է ավարտվի։

Ինչպես հաղորդում  է «Արմենպրես»-ը, Թրամփն այդ մասին ասել է Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին ընդառաջ Հանրապետական ​​կուսակցության կողմնակիցների համար կազմակերպված հանրահավաքի ժամանակ՝ պատերազմի համար մեղադրելով ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդեին։

«Այս պատերազմը պետք է ավարտվի։ Այն չէր սկսվի, եթե 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները կեղծված չլինեին։ Ես հզորացրի մեր զինված ուժերը, մինչդեռ այն շատ բան է տվել Ուկրաինային։ Նա կարող էր դրա դիմաց գումար պահանջել՝ վաճառել այն Եվրոպային, և նրանք կվճարեին։ Գիտե՞ք՝ ես ինչ եմ անում։ Ես զենքը վաճառում եմ Եվրոպային։ ԱՄՆ-ն արսենալի վաճառքից ստանում է միլիարդավոր դոլարներ։ Բայդենն Ուկրաինային է տրամադրել 350 միլիարդ դոլարի զենք և դրամական միջոցներ։ Դա լավ չէ, ընդհանրապես լավ չէ»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում