Չինաստան

Չինաստանը և Հյուսիսային Կորեան պաշտոնապես բացել են երթևեկությունը նոր անդրսահմանային կամրջով

2 րոպեի ընթերցում

Չինաստանը և Հյուսիսային Կորեան պաշտոնապես բացել են երթևեկությունը նոր անդրսահմանային կամրջով

Չինաստանի և Հյուսիսային Կորեայի իշխանությունները պաշտոնապես շահագործման են հանձնել նոր անդրսահմանային կամուրջը Յալուցզյան (Ամնոկան) գետի վրայով, որով անցնում է երկու երկրների միջև պետական ​​սահմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Կամրջով երթևեկությունը բացել են հոկտեմբերի 15-ին առավոտյան՝ հանդիսավոր արարողության ընթացքում։

Կայմաճոպանավոր կամուրջը միացնում է Չինաստանի Դանդուն քաղաքը Հյուսիսային Կորեայի Սինիյջու քաղաքի հետ։ Կամրջի հիմնարկման արարողությունը տեղի է ունեցել 2010 թվականի վերջին, իսկ հիմնական կառուցվածքի շինարարական աշխատանքներն  ավարտվել են 2014 թվականին։

Կամրջի երկարությունը գետի վրայով կազմում է մոտ 3 կիլոմետր, իսկ լայնությունը՝ 28,5 մետր։ Այն ունի չորս գոտիանոց ավտոճանապարհ: Կամրջով երթևեկության նախագծային արագությունը կազմում է մինչև 100 կմ/ժ։

Ավելի վաղ Չինաստանի զանգվածային լրատվամիջոցները նախագծի արժեքը գնահատել են 2,2 միլիարդ յուան ​​(330 միլիոն դոլար):

Սեպտեմբերին ավտոմոբիլային կամուրջ էր բացվել Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև: Կամրջի շինարարությունը սկսվել էր 2025 թ. գարնանը: Մինչ այդ երկու երկրի միջև ցամաքային հաղորդակցությունն իրականացվում էր միայն երկաթուղով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում