Չինաստան

Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել Բելիզի և Պարագվայի նկատմամբ

1 րոպեի ընթերցում

Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել Բելիզի և Պարագվայի նկատմամբ

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հոկտեմբերի 12-ին հայտարարել է Բելիզի արտաքին գործերի նախարար Ֆրենսիս Ֆոնսեկայի և Պարագվայի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Գուստավո Վիլյատեի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Global Times-ը, պատժամիջոցները ներառում են «Չինաստան, այդ թվում՝ Հոնկոնգի և Մակաոյի հատուկ վարչական շրջաններ մուտքի և վիզայի տրամադրման արգելք, ինչպես նաև Չինաստանում նրանց շարժական ու անշարժ գույքի և այլ ակտիվների սառեցում»։

Բացի այդ, չինական կազմակերպություններին և քաղաքացիներին արգելվել է գործարքներ իրականացնել կամ համագործակցել նշված պաշտոնյաների հետ։

Չինաստանի ԱԳՆ-ի հրապարակած երկու առանձին հայտարարությունների համաձայն՝ վերջին տարիներին Բելիզի և Պարագվայի որոշ քաղաքական գործիչներ, «եսասիրական նկրտումներից ելնելով, հետևողականորեն աջակցել են իրենց երկրների՝ Չինաստանի Թայվանի շրջանի հետ, այսպես կոչված, «դիվանագիտական հարաբերությունների» պահպանմանը»։ Պեկինի գնահատմամբ՝ նրանք նաև մի շարք գործողություններ և հայտարարություններ են արել Չինաստանին առնչվող հարցերի վերաբերյալ, որոնք հակասում են երկրի առանցքային շահերին։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում