Ռուսաստան

Չինաստանն աջակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ զինադադարին

1 րոպեի ընթերցում

Չինաստանն աջակցում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ զինադադարին

Չինաստանի իշխանությունները հավանություն են տալիս  խաղաղ երկխոսությանն ուկրաինական ճգնաժամի կարգավորման  գործում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը:

«Մենք մշտապես կարծում ենք, որ երկխոսությունը (ուկրաինական) ճգնաժամի կարգավորման միակ ուղին է, և հավանություն ենք տալիս այն բոլոր ջանքերին, որոնք ուղղված են  խաղաղության հաստատմանը», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով երկու երկրների միջև հայտարարված էներգետիկ հրադադարին:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 11-ին հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան էներգետիկ հրադադարի մասին պայմանավորվածություն են ձեռք բերել։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում