Աշխարհ

Ինդոնեզիայում հրդեհների դեմ պայքարի գործում ավելի քան 60 000 մարդ է ներգրավվել

1 րոպեի ընթերցում

Ինդոնեզիայում հրդեհների դեմ պայքարի գործում ավելի քան 60 000 մարդ է ներգրավվել

Ավելի քան 60 000 հրշեջներ, զինծառայողներ, ոստիկաններ և այլ ծառայությունների աշխատակիցներ Ինդոնեզիայում մասնակցում են հրդեհաշիջման ցամաքային աշխատանքներին, հայտնել է երկրի նախարարների կաբինետի քարտուղար Թեդի Ինդրա Վիջայան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Antara լրատվական գործակալությունը։

Պաշտոնյայի խոսքով՝ հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Կենտրոնական Կալիմանտանի և Հարավային Սումատրայի նահանգների վրա։ Նա նաև տեղեկացրել է, որ ցամաքային խմբերը հասցնում են մարել օրվա ընթացքում կրակի ընդգրկած տարածքի ավելի քան 80%-ը։ Նախարարների կաբինետի քարտուղարի գնահատմամբ՝ իրավիճակն արդեն բարելավվել է Ռիաուի, Արևմտյան Կալիմանտանի, Ջամբիի և Հարավային Կալիմանտանի նահանգներում։ Նա նշել է, հրդեհների դեմ պայքար է մղվում նաև  օդից՝ ուղղաթիռների և ինքնաթիռների միջոցով։

Ինդոնեզիան արդեն մի քանի շաբաթ է, ինչ պայքարում է երկրի մի շարք մասերում բռնկված հրդեհների դեմ։ Հրդեհներից ծխամշուշը հասել է Մալայզիա և Սինգապուր՝ հանգեցնելով օդի աղտոտվածության ռեկորդային մակարդակների։ 2026 թ. օգոստոսին Ինդոնեզիայի իշխանությունները ժամանակավորապես փակել են ինը ազգային պարկ՝ անտառային հրդեհների բարձր վտանգի պատճառով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում