Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ում ատրակցիոններից մեկում միջադեպի հետևանքով 1 մարդ է մահացել, մի քանիսը՝ վիրավորվել

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում ատրակցիոններից մեկում միջադեպի հետևանքով 1 մարդ է մահացել, մի քանիսը՝ վիրավորվել

ԱՄՆ Ջորջիայի նահանգի Օսթել քաղաքի զվարճանքների այգում մեկ մարդու մահվան և մի քանի մարդու վիրավորվելու միջադեպից հետո Six Flags ընկերությունը ժամանակավորապես փակել է վեց զվարճանքների այգում գործող ինը «Ամերիկյան բլուրներ» կոչվող ատրակցիոն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Պաշտոնյաները չեն հայտնել, թե ինչ հանգամանքներում է մահացել տվյալ անձը, ինչպես են մյուսները վնասվածքներ ստացել, և ինչ վիճակում են նրանք միջադեպից հետո։

Դեպքի առնչությամբ հետաքննություն է անցկացվում։

Six Flags ընկերության ներկայացուցչի խոսքով՝ ընկերության աշխատակիցներն ու տեղական իշխանությունների ներկայացուցիչներն անմիջապես արձագանքել են միջադեպին, իսկ այգու ղեկավարությունը համագործակցում է հետաքննության հետ։

Իշխանությունները և Six Flags ընկերությունը չեն հայտնել, թե որ ատրակցիոնի հետ է կապված միջադեպը։ Սակայն տեղական հեռուստաալիքները ցուցադրել են տեսանյութեր, որոնցում երևում է, թե ինչպես են այցելուներին տարհանում Goliath ատրակցիոնից։ Այգու պաշտոնական կայքի տվյալներով՝ 2006 թվականին շահագործման հանձնված Goliath «ամերիկյան բլուրի» առավելագույն արագությունը հասնում է ժամում 113 կմ-ի, իսկ բարձրությունը՝ 61 մետրի։

Երկու շաբաթ առաջ Հարավային Կալիֆոռնիայում Six Flags ընկերության զվարճանքների այգին շահագործումից հանել էր հայտնի X2 «ամերիկյան բլուրը», որն, ըստ դատական հայցի, ուղեղի լուրջ վնասվածքի պատճառ էր դարձել։ 2022 թվականին ատրակցիոնը նստելուց հետո մահացել էր 22-ամյա մի տղամարդ, որի ընտանիքի հետ ընկերությունը համաձայնություն է ձեռք բերել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում