Աշխարհ

Նեպալում ջրհեղեղի հետևանքով ավելի քան 100 օտարերկրացի զբոսաշրջիկ արգելափակված է մնացել լեռնային շրջաններում

1 րոպեի ընթերցում

Նեպալում ջրհեղեղի հետևանքով ավելի քան 100 օտարերկրացի զբոսաշրջիկ արգելափակված է մնացել լեռնային շրջաններում

Նեպալի կենտրոնական հատվածում հանգստյան օրերին գետի վարարումը քշել է արշավային արահետներն ու կամուրջները, ինչի հետևանքով ավելի քան 100 օտարերկրացի զբոսաշրջիկ տարբեր վայրերում արգելափակված է մնացել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

Հանրաճանաչ արշավային երթուղին ներառող Մանասլուի պահպանվող տարածքի նախագծի (MACP) ներկայացուցիչ Բհուվան Ռաջ Օջհան հայտնել է, որ ավելի քան 100 օտարերկրացի զբոսաշրջիկ տարբեր վայրերում արգելափակված է մնացել, քանի որ արահետի մի հատվածը քշվել է, և նրանք չեն կարողանում վերադառնալ։

Գորխա շրջանում՝ Կատմանդուից շուրջ 100 կմ դեպի արևմուտք, սողանքը փակել է Բուդհի Գանդակի գետի հունը՝ առաջացնելով գետի վարարման հետևանքով ջրհեղեղներ։ Իշխանությունները փրկել են 96 մարդու, այդ թվում՝ ինը օտարերկրացու։

Նեպալի բանակի տվյալներով՝ փրկարարական աշխատանքները շարունակվել են նաև երկուշաբթի, թեև ջրի մակարդակն արդեն նվազել է։

Զոհերի մասին տեղեկություններ չկան։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում