Աշխարհ

Ինդոնեզիայում ոսկու ապօրինի հանքավայրերի հեղեղման զոհերի թիվը հասել է 13-ի

1 րոպեի ընթերցում

Ինդոնեզիայում ոսկու ապօրինի հանքավայրերի հեղեղման զոհերի թիվը հասել է 13-ի

Ինդոնեզիայի Արևմտյան Ճավա նահանգում հորդառատ անձրևների հետևանքով ոսկու ապօրինի հանքավայրերի հեղեղման զոհերի թիվը հասել է 13-ի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Associated Press (AP) գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին։

Գործակալության տվյալներով՝ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Ավելի վաղ The Jakarta Post թերթը հայտնել էր, որ հորդառատ անձրևների հետևանքով Արևմտյան Ճավա նահանգում հեղեղվել են շուրջ 100 մետր խորությամբ երկու ապօրինի ոսկու հանքավայր։ Դրանցում եղել է առնվազն 26 մարդ, ևս 11 հանքափոր ինքնուրույն է դուրս եկել հանքավայրերից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում