Միացյալ Նահանգներ

Նյու Յորքում վատ եղանակի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել

1 րոպեի ընթերցում

Նյու Յորքում վատ եղանակի պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել

Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոքուլը համանուն մեգապոլիսում և նահանգի մի քանի շրջաններում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել՝ սպասվող տեղատարափ անձրևների և ուժգին քամու պատճառով։

Ավելի վաղ արտակարգ դրության ռեժիմ էր սահմավել հարևան Նյու Ջերսի նահանգում։

«Ես արտակարգ դրության ռեժիմ եմ հայտարարում Նյու Յորքում և Նասաուի, Սաֆոլքի և Ուեսթչեսթչերի շրջաններում՝ Գոհաբանության օրը մոտեցող հզոր փոթորկի պատճառով։ Սպասվում են սաստիկ  անձրև և քամի, որոնք կարող են վտանգավոր պայմաններ ստեղծել տեղաշաժման համար», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է X-ում նահանգապետի հրապարակման մեջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գոհաբանության օրվա պատվին ամերիկյան հայտնի հանրախանութների ցանցի՝ Macy’s-ի ամենամյա ավանդական շքերթի կազմակերպիչները որոշել են միջոցառումը նոյեմբերի 26-ից տեղափոխել նոյեմբերի 28-ին, ինչը ավելի քան 100 տարվա ընթացքում նման փոփոխության առաջին դեպքն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում