Չինաստանը մտադիր է աջակցել խաղաղության վերականգնմանը Մերձավոր Արևելքում
1 րոպեի ընթերցում

Չինաստանի կառավարությունը կհամագործակցի համապատասխան կողմերի հետ՝ Մերձավոր Արևելքում խաղաղության վերականգնման համար։ Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինն այսպես է մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ իր կարծիքով՝ Չինաստանը և Ռուսաստանն Իրանին օգնություն չեն ցուցաբերում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Չինական կողմն արդեն բազմիցս շարադրել է իր դիրքորոշումը համապատասխան հարցերի վերաբերյալ, և մենք այսուհետև նույնպես համապատասխան կողմերի և միջազգային հանրության հետ համատեղ կառուցողական ջանքեր կգործադրենք՝ Մերձավոր Արևելքում խաղաղ և կայուն զարգացման վերականգնման նպատակով», - ասել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ ղեկավարը վստահություն էր հայտնել, որ Ռուսաստանը և Չինաստանը չեն աջակցում Իրանին։ Նա հավելել էր, որ եթե աջակցեն, ապա չափազանց շատ բան ունեն կորցնելու։