Միացյալ Նահանգներ

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը

2 րոպեի ընթերցում

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը

Չինաստանի զինված ուժերը պատրաստ են ամերիկյան կողմի հետ ամրապնդել երկխոսությունը, ընդլայնել համագործակցությունը և նպաստել երկու երկրների զինված ուժերի հարաբերությունների կայուն զարգացմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Չինաստանի պաշտպանության նախարարության «The Paper» հարթակում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ այս մասին հոկտեմբերի 10-ին հայտարարել է ՉԺՀ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չեն Սին։

Նախարարության ներկայացուցիչն անդրադարձել է երկու երկրների ռազմական համագործակցության հետագա ուղղություններին։

«Բարձրագույն մակարդակի դիվանագիտությունը չին-ամերիկյան հարաբերությունների ուղենիշն է և ուղղորդող դեր է խաղում երկու երկրների զինված ուժերի կապերի զարգացման գործում»,– հայտարարել է Չեն Սին։

Նրա խոսքով՝ չինական կողմը պատրաստ է ԱՄՆ-ի հետ իրականացնել երկու պետությունների ղեկավարների ձեռք բերած կարևոր պայմանավորվածությունները, զարգացնել հաղորդակցությունն ու պատշաճ կերպով կառավարել տարաձայնությունները։

Հայտարարությունն արվել է ի պատասխան հարցի՝ կապված Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ ԱՄՆ կատարած պետական այցի ժամանակ հնչեցրած դիրքորոշման հետ։ Սի Ծինփինը նշել էր, որ երկու երկրների զինված ուժերը պետք է պահպանեն մշտական երկխոսություն և կատարելագործեն ճգնաժամային հաղորդակցության ու ճգնաժամերի կանխարգելման մեխանիզմները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում