Միացյալ Նահանգներ

Չինաստանն անիրատեսական է համարել միջուկային զինաթափման շուրջ ԱՄՆ-ի պահանջը

1 րոպեի ընթերցում

Չինաստանն անիրատեսական է համարել միջուկային զինաթափման շուրջ ԱՄՆ-ի պահանջը

Վաշինգտոնի պահանջը, որ Պեկինը մասնակցի միջուկային զինաթափման շուրջ բանակցություններին, անարդար է և անիրատեսական: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։

«Ընթացիկ փուլում պահանջել Չինաստանից, որ նա մասնակցի, այսպես կոչված, միջուկային զինաթափման բանակցություններին, անարդար է, անհիմն և անիրատեսական», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը։

Մաո Նինն այսպես է մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ Վաշինգտոնը Մոսկվայի և Պեկինի հետ քննարկում է միջուկային զենքի զինանոցների կրճատման հարցը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում