ԻՀՊԿ-ն սպառնացել է թիրախավորել Հորմուզի նեղուցով անցնող ստորջրյա ինտերնետային մալուխները
1 րոպեի ընթերցում

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) սպառնացել է հարված հասցնել Հորմուզի նեղուցով անցնող հաղորդակցական մալուխներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Fars գործակալությունը։
«Ստորջրյա հաղորդակցական մալուխները կարող են դառնալ Իրանի նոր թիրախները», - հայտարարել է ԻՀՊԿ-ի ներկայացուցիչ բրիգադի գեներալ Հոսեյն Մոհեբին։
«Հորմուզի նեղուցով անցկացված է յոթ խոշոր ստորջրյա մալուխ, որոնցից կախված են համաշխարհային ինտերնետ-թրաֆիկը և առևտրային տվյալների փոխանցումը», - նշել է նա։
Մոհեբին Միացյալ Նահանգներին նախազգուշացրել է զերծ մնալ Իսլամական Հանրապետության վրա ցանկացած նոր հարձակումից։
«Եթե տարածաշրջանում Իրանի համար անվտանգ չլինի, ապա տարածաշրջանում ոչ ոքի համար անվտանգ չի լինի», - նշել է գեներալը։