Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում
1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը հեռանկարային է համարում Իրանի հետ համագործակցությունը Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի առաջմղման ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ բանակցություններից հետո Լավրովը վերահաստատել է նաև երկկողմ տնտեսական և ներդրումային պայմանավորվածություններն իրականացնելու Մոսկվայի մտադրությունը։
«Չնայած արդեն բազմիցս հիշատակված բարդ իրավիճակին՝ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ տնտեսական և ներդրումային ոլորտներում պայմանավորվածությունների իրականացումից»,– ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է նա։
Կարդացեք հոդվածը` Русский