Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփն առաջնահերթություն է համարում Ուկրաինայում պատերազմի ավարտը և ակնկալում է, որ հակամարտության կողմերը կկենտրոնանան այդ նպատակի վրա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը, Ռուբիոն այս մասին ասել է հոկտեմբերի 19-ին՝ Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում լրագրողների հետ զրույցում։
«Մենք ցանկանում ենք, որ բոլորը կենտրոնանան դրա վրա։ Մենք ցանկանում ենք, որ ռուսները կենտրոնանան դրա վրա»,– ասել է ԱՄՆ պետքարտուղարը՝ խոսելով պատերազմի ավարտի անհրաժեշտության մասին։
Կարդացեք հոդվածը` Русский