Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն Կարիբյան ծովում հարվածել է թմրավաճառության մեջ ենթադրաբար ներգրավված նավակի

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն Կարիբյան ծովում հարվածել է թմրավաճառության մեջ ենթադրաբար ներգրավված նավակի

ԱՄՆ զինված ուժերը հոկտեմբերի 4-ին հայտնել են, որ Կարիբյան ծովում հարված են հասցրել արագընթաց նավակի, որը ենթադրաբար կապված է եղել թմրանյութերի մաքսանենգության հետ։ Հարվածի հետևանքով չորս մարդ է զոհվել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը X-ում արված գրառման մեջ նշել է, թե «հաստատված հետախուզական տվյալները վկայում են թմրանյութերի մաքսանենգության գործում նավի ակտիվ մասնակցության մասին»։

ԱՄՆ զինված ուժերը հարվածի հետևանքով զոհվածներին անվանել է «նարկոահաբեկիչներ»։

Reuters-ը գրում է, որ Կարիբյան ծովում և Խաղաղ օվկիանոսի արևելյան հատվածում ենթադրաբար թմրանյութերի մաքսանենգության հետ կապ ունեցող նավերի ուղղությամբ ԱՄՆ-ի իրականացրած հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 220 մարդ։

Միացյալ Նահանգներում և այլ երկրներում փորձագետներն ու իրավապաշտպանները կասկածի տակ են դրել այդ հարվածների օրինականությունը։

Human Rights Watch-ը, Amnesty International-ը և ՄԱԿ-ի անկախ փորձագետները հայտարարել են, որ հարվածներն անօրինական արտադատական սպանություններ են։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում