Աշխարհ

Ճապոնիան ԱՄՆ-ից պահանջել է խստացնել կարգապահական վերահսկողությունը Օկինավայում տեղակայված ամերիկացի զինվորականների շրջանում

2 րոպեի ընթերցում

Ճապոնիան ԱՄՆ-ից պահանջել է խստացնել կարգապահական վերահսկողությունը Օկինավայում տեղակայված ամերիկացի զինվորականների շրջանում

Ճապոնիան ԱՄՆ-ից պահանջել է խստորեն վերահսկել կարգապահությունը Օկինավա պրեֆեկտուրայում տեղակայված ամերիկացի զինծառայողների շրջանում։ Պահանջը ներկայացվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ ծովային հետևակի զինծառայողներից մեկը ձերբակալվել է ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու կասկածանքով՝ մեկ այլ ամերիկացի զինծառայողի մասնակցությամբ սպանության գործից հետո սահմանված պարետային ժամի ընթացքում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ճապոնական Kyodo լրատվական գործակալությունը։

Ճապոնիայի պաշտպանության նախարար Սինձիրո Կոիձումին նոյեմբերի 2-ին հայտարարել է, որ ցանկանում է, որ ամերիկյան կողմը «լրջորեն վերաբերվի» փաստին, որ միջադեպը տեղի է ունեցել սահմանափակումների պայմաններում։ Պարետային ժամը սահմանվել էր հոկտեմբերի 9-ից՝ հոկտեմբերի 4-ին Օկինավայի մայրաքաղաք Նահայում տեղի բնակչուհու կողոպուտի և սպանության մեղադրանքով Դևին Բալարդի ձերբակալությունից հետո։ Ավելի ուշ նրան պաշտոնապես մեղադրանք էր առաջադրվել։

Կոիձումիի խոսքով՝ Ճապոնիան ԱՄՆ-ից նաև պահանջել է ձեռնարկել «արդյունավետ կանխարգելիչ միջոցառումներ» և ապահովել պարետային ժամի խստիվ պահպանումը։ Սահմանափակումը գործում է կեսգիշերից մինչև առավոտյան ժամը 05:00-ը։

Տեղի ոստիկանության տվյալներով՝ Քալվին Մոնտոյա Կարդոնան ձերբակալվել է հոկտեմբերի 31-ին՝ Օկինավա քաղաքում՝ ժամը 00:25-ի սահմաններում։ Նրա արյան մեջ ալկոհոլի պարունակությունը թույլատրելի սահմանը գերազանցել է երկու անգամ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում