Աշխարհ

Աշխարհում 20 տարվա ընթացքում զոհվել է ավելի քան 1600 լրագրող

1 րոպեի ընթերցում

Աշխարհում 20 տարվա ընթացքում զոհվել է ավելի քան 1600 լրագրող

Ավելի քան 1,6 հազար լրագրող է սպանվել աշխարհում վերջին 20 տարվա ընթացքում, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր չորս օրը մեկ լրագրող է զոհվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր զեկույցում։

«2006 թվականից ի վեր, երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն սկսեց պարբերաբար մոնիթորինգ իրականացնել, աշխարհում զոհվել է 1641 լրագրող՝ միջին հաշվով յուրաքանչյուր չորս օրը մեկ», – ասվում է զեկույցում։

Նշվում է, որ զինված հակամարտությունները լրագրողների զոհվելու հիմնական գործոնն են։

Վերջին երկու տարվա ընթացքում այն երկրներում, որտեղ զինված հակամարտություններ չեն եղել, լրագրողների սպանությունների թիվը հասել է վերջին 18 տարվա ընթացքում ամենացածր մակարդակին (62 սպանություն)։

ՅՈՒՆԵՍԿՕ-ում նշել են, որ նվազել է նաև զոհված կին լրագրողների թիվը։ Սակայն հաճախակիացել են լրատվամիջոցների՝ 25–29 տարեկան աշխատակիցների զոհվելու դեպքերը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում