Մարզեր

Գավառի ավագանու հերթական նիստում ընդունվել են նոր որոշումներ

1 րոպեի ընթերցում

Գավառի ավագանու հերթական նիստում ընդունվել են նոր որոշումներ

Կայացել է Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի ավագանու 11-րդ նստաշրջանի 3-րդ նիստը, որը վարել է Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, նիստի օրակարգում քննարկվել են Գավառ համայնքի կոմունալ սպասարկման և բարեկարգման հիմնարկի ու Կարմիրգյուղ բնակավայրի մանկական արվեստի դպրոցի հաստիքացուցակում փոփոխություններ կատարելու, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և շինությունները ուղղակի վաճառքով օտարելու, Գավառի գլխավոր հատակագծում կատարված փոփոխությունները հաստատելու, Կարմիրգյուղ բնակավայրում և Հացառատ թաղամասում փողոցներ անվանակոչելու, գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու և դրանք Գավառի 2026 թվականի բյուջեից փոխհատուցելու, Գավառ համայնքում 2027 թվականի համար նախատեսված «Մասնակցային բյուջետավորման» գործընթաց սկսելու հետ կապված հարցերը։

Օրակարգի հարցերը ներկայացրել են  համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները։ Ներկայացված հարցերը և դրանց հետ կապված համապատասխան որոշումները  հաստատվել են քվեարկությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում