Մարզեր

Գեղարքունիքի մարզում տեղացած առաջին ձյան շերտը կազմել է 3-5 սմ, լեռնային գոտիներում՝ 10 սմ

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում տեղացած առաջին ձյան շերտը կազմել է 3-5 սմ, լեռնային գոտիներում՝ 10 սմ

Գեղարքունիքի մարզում 2026 թվականի նոյեմբերի 8-ի երեկոյան ժամերից սկսված տեղումները թափվել են ձյան տեսքով, որոնք շարունակվել են նաև նոյեմբերի 9-ի գիշերային ժամերին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի համայնքապետարաններից, ձյան շերտը բնակավայրերում կազմել է 3-5 սանտիմետր, լեռնային գոտիներում՝ ավելի քան 10 սանտիմետր։ Տեղացած ձյան ու ցուրտ եղանակի պատճառով մարզի ճանապարհներին գիշերվա ընթացքում ձևավորվել է մերկասառույց, դիտվել է թույլ տեսանելիություն։

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից ստացված տեղեկատվության համաձայն՝ սպասարկող կազմակերպությունները գիշերային ժամերից իրականացրել են ճանապարհների մաքրման ու մշակման աշխատանքներ՝ անվտանգ ու անխափան երթևեկություն ապահովելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում