Մարզեր

Գեղարքունիքի բուժհիմնարկներում 2026 թվականի հոկտեմբերին ծնվել է 122 երեխա

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի բուժհիմնարկներում 2026 թվականի հոկտեմբերին ծնվել է 122 երեխա

Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 122 երեխա՝ 73 տղա և 49 աղջիկ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից, 59 երեխա ծնվել է Մարտունու ծննդատանը, 28 երեխա՝ Գավառի, 21 երեխա՝ Սևանի, 12 երեխա՝ Վարդենիսի բժշկական կենտրոններում, 2 երեխա՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։

2025 թվականի հոկտեմբերին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհիմնարկներում ծնվել է 169 երեխա՝ 94 տղա և 75 աղջիկ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում