Սպորտ

Հայկ Մարտիրոսյանը «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ի իր ենթախմբում երրորդն է

1 րոպեի ընթերցում

Հայկ Մարտիրոսյանը «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ի իր ենթախմբում երրորդն է

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի առաջատար Հայկ Մարտիրոսյանը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող «Total Chess World Championship Tour Pilot 2026» մրցաշարի խմբային փուլում ու C ենթախմբում երրորդն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 10 մրցափուլերից հետո Հայկ Մարտիրոսյանը հավաքել է 13 միավոր և կիսել 2-3 տեղերը` լրացուցիչ միավորներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը:

C ենթախմբում 15 միավորով առաջին տեղն է զբաղեցրել ու կիսաեզրափակիչ դուրս եկել Անիշ Գիրին:

Հայկ Մարտիրոսյանն ընդգրկված էր C խմբում, որտեղ նրա մրցակիցներն էին Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին, Անիշ Գիրին, Շախրիար Մամեդյարովը և Աբհիմանյու Միշրան։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում