Մարզեր

Պետություն-համայնք համագործակցությամբ գազիֆիկացվում են Աշոցք համայնքի մի շարք բնակավայրեր

1 րոպեի ընթերցում

Պետություն-համայնք համագործակցությամբ գազիֆիկացվում են Աշոցք համայնքի մի շարք բնակավայրեր

Պետություն-համայնք համագործակցությամբ գազիֆիկացվում են Շիրակի մարզի Աշոցք համայնքի մի շարք բնակավայրեր:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Աշոցքի համայնքապետարանից, արդեն իսկ մեկնարկել են Թավշուտ և Սիզավետ բնակավայրերի բնական գազի ներքին և արտաքին ցանցերի կառուցման աշխատանքները։

Ծրագիրն իրականացվում է պետություն-համայնք համագործակցությամբ, իսկ շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառուն «Շինարար» ՍՊԸ-ի և «Շինստար» ՍՊԸ-ի կոնսորցիումն է։ Աշխատանքների ընդհանուր արժեքը Սիզավետ բնակավայրում կազմում է 22 միլիոն 579 հազար ՀՀ դրամ, իսկ Թավշուտ բնակավայրում՝ 35 միլիոն 582 հազար ՀՀ դրամ։

Նույն՝ պետություն-համայնք համագործակցության ձևաչափով կգազիֆիկացվի նաև Ցողամարգ բնակավայրը, որտեղ կապալառու ընկերությունը «Ադրին Շին» ՍՊԸ-ն է։ Նշված բոլոր սուբվենցիոն ծրագրերի 45 տոկոսը ֆինանսավորում է համայնքը, 55 տոկոսը՝ պետությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում