Իրավունք

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը

1 րոպեի ընթերցում

Ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը

Հայասատանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ավազի արդյունահանմամբ զբաղվող ընկերությունը Մեծամոր համայնքի Արտաշար բնակավայրի վարչական տարածքում իրականացրել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանում, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է նյութական վնաս։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ընկերության կողմից պետությանը պատճառված 22 մլն 561 հզր ՀՀ դրամի վնասը վերականգնվել է:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում