Իրան

Բահրեյնում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին կոչ է արել զգոն լինել Իրանի և հութիների հնարավոր հարձակումների սպառնալիքի պատճառով

2 րոպեի ընթերցում

Բահրեյնում ԱՄՆ դեսպանատունը քաղաքացիներին կոչ է արել զգոն լինել Իրանի և հութիների հնարավոր հարձակումների սպառնալիքի պատճառով

Մանամայում ԱՄՆ դեսպանատունը Բահրեյնում գտնվող ամերիկացի քաղաքացիներին կոչ է արել զգոնություն ցուցաբերել՝ Իրանի և Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիների կողմից հնարավոր հարձակումների սպառնալիքի պատճառով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է դիվանագիտական ներկայացուցչության հայտարարության մեջ։

«Բահրեյնում գտնվող ամերիկացիները պետք է առավել զգոն լինեն՝ հաշվի առնելով Իրանի աջակցությունը վայելող հութիների կողմից զինված հարձակումների աճող սպառնալիքը և տարածաշրջանում ԱՄՆ օբյեկտների վրա Իրանի հարձակումների փորձերը»,- նշված է հայտարարության մեջ։

Դեսպանատունը նախազգուշացրել է չվերթների հնարավոր չեղարկումների, օդային տարածքի փակման և տրանսպորտային հաղորդակցության խափանումների մասին։ ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվել խուսափել մարդաշատ վայրերից, հետևել տեղական լրատվամիջոցների հաղորդագրություններին, իսկ օդային հարձակման դեպքում հեռու մնալ պատուհաններից և ապակե դռներից։ Միևնույն ժամանակ դեսպանատունը շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով։

Նոյեմբերի 15-ին Բահրեյնի հակաօդային պաշտպանության համակարգերը Իրանի հարձակման ընթացքում որսացել և ոչնչացրել են մի քանի օդային թիրախ։ Նույն օրը Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումները՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ), հայտնել էին, որ հարվածել են Բահրեյնի Էր-Ռիֆաա ուղղաթիռային բազայում տեղակայված ԱՄՆ ռադիոտեղորոշիչ կայանին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում