Իրան

Իրանում ավելի քան 400 կգ հարստացված ուրանի գտնվելու վայրը հայտնի չէ. ԱԷՄԳ

1 րոպեի ընթերցում

Իրանում ավելի քան 400 կգ հարստացված ուրանի գտնվելու վայրը հայտնի չէ. ԱԷՄԳ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում (ԱԷՄԳ) մինչև այժմ չգիտեն Իրանում ավելի քան 400 կգ հարստացված ուրանի գտնվելու վայրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Իրանի վերաբերյալ ԱԷՄԳ-ի տեխնիկական զեկույցում, որից մեջբերումներ է անում EFE գործակալությունը։

«Տեղեկության բացակայությունը և ռազմական նպատակով օգտագործվելու հավանականություն ունեցող նյութերը ստուգելու նպատակով օբյեկտներ մուտք գործելու հնարավորության մերժումը լուրջ մտահոգության տեղիք են տալիս։ Իրավիճակը պետք է կարգավորվի հնարավորինս սեղմ ժամկետներում», - ասվում է զեկույցում։

Միևնույն ժամանակ, EFE-ի տվյալներով, ԱԷՄԳ-ում ընդգծել են, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներն Իրանի միջուկային օբյեկտներին աննախադեպ իրավիճակ են ստեղծել, սակայն գերատեսչությունում «չափազանց կարևոր» են համարում, որ երկրում ԱԷՄԳ-ի տեսչական ստուգումները հնարավորինս շուտ վերսկսվեն։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում