Ռուսաստան

Պեսկովը հերքել է, որ Ռուսաստանը կօգտագործի Կոնստանտինովկայում մարդասիրական առաքելությունը զրահատեխնիկա տեղափոխելու համար

2 րոպեի ընթերցում

Պեսկովը հերքել է, որ Ռուսաստանը կօգտագործի Կոնստանտինովկայում մարդասիրական առաքելությունը զրահատեխնիկա տեղափոխելու համար

Կիևի պնդումները, որ Ռուսաստանը կարող է օգտագործել Կոնստանտինովկայում մարդասիրական առաքելությունը զրահատեխնիկա տեղափոխելու համար, անհիմն են, քանի որ նման գործողությունները տեսանելի կլինեն արբանյակներից, լրագրողների հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Նա նշել է, որ Կրեմլը լսել է Կիևի հայտարարությունները, որ «ռուսները կրկին կօգտագործեն դա (մարդասիրական առաքելությունը) կա՛մ վերաբաշխման, կա՛մ զրահատեխնիկա տեղափոխելու, կա՛մ զորքերի հերթափոխի համար»։

«Եթե նրանք կարծում են, որ մենք այն կօգտագործենք ռազմական ռոտացիայի համար, ապա համաձայն են, որ մենք վերահսկում ենք Կոնստանտինովկան։ Եվ պնդումները, որ այն կօգտագործվի զրահատեխնիկա տեղափոխելու համար, ընդհանրապես անհիմն են, քանի որ դա հստակ երևում է արբանյակներից, անօդաչու թռչող սարքերից և այլ հսկողության սարքավորումներից», - ասել է Պեսկովը։

Նոյեմբերի 12-ին Մոսկվայում ԱՄՆ բանագնացների հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր առաջնագծում գտնվող Խերսոնի մարզի Օլեշկի քաղաքում ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի միջնորդությամբ հաստաստված հրադադարի և մարդասիրական խնդրի լուծման հաջողված փորձը կիրառել Կոնստանտինովկայում ստեղծված իրավիճակում։ Նա նաև հավելել էր, որ Ռուսաստանը կապահովի անվտանգությունն՝ ընդգծելով, որ ականազերծման համար անհրաժեշտ է հինգ օր։

Դոնեցկի մարզի Կոնստանտինովկա քաղաքն ակտիվ մարտական գործողությունների գոտում է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում