Եվրոպա

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկում ներառել է Wildberries ընկերության հիմնադրին

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկում ներառել է Wildberries ընկերության հիմնադրին

Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկում ևս 145 ֆիզիկական և իրավաբանական անձի ներառելու որոշումը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին նոյեմբերի 16-ին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։

«145 անձի և կազմակերպության նկատմամբ պատժամիջոցները նոր են հաստատվել»,- Բրյուսելում լրագրողների հետ զրույցում ասել է նա։

Պատժամիջոցների ցանկում ընդգրկված է նաև Wildberries ընկերության հիմնադիր, RWB ընկերության ղեկավար Տատյանա Կիմը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում