Իսպանիայում տեղատարափ անձրևների պատճառով սողանքներն արգելափակել են երկաթուղիները
1 րոպեի ընթերցում

Իսպանիայի հյուսիս-արևմուտքի Գալիսիայի ինքնավար համայնքում նոյեմբերի 15-ին տեղատարափ անձրևների պատճառով առնվազն 20 սողանք է տեղի է ունեցել։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է La Voz de Galicia թերթից, տարածաշրջանում մի քանի ճանապարհներ արգելափակվել են։
Մասնավորապես Վիլամարտին դե Վալդեորաս մունիցիպալիտետում կամուրջ է փլվել, իսկ Կիրոգա մունիցիպալիտետում հողի և քարերի սողանքը փակել է երկաթուղային գծերը։ Շատ բնակավայրերի փողոցներ մնում են ջրով ծածկված։ Տուժածների մասին տվյալներ այս պահին չկան։
Անցյալ շաբաթ Իսպանիայի Aemet օդերևութաբանական պետական գործակալությունը տեղատարափ անձրևների և փոթորկալից քամու պատճառով օդերևութաբանական վտանգի նախազգուշացում է հայտարարել թագավորության գրեթե ամբողջ տարածքում:
Կարդացեք հոդվածը` Русский