Աշխարհ

Արքայազն Ուիլյամն ու արքայադուստր Քեյթը եռօրյա այցով Հնդկաստանում են

2 րոպեի ընթերցում

Արքայազն Ուիլյամն ու արքայադուստր Քեյթը եռօրյա այցով Հնդկաստանում են

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամն ու նրա կինը՝ արքայադուստր Քեյթը, եռօրյա այցով ժամանել են Հնդկաստանի Մումբայ քաղաք։ Այցի շրջանակում նրանք կմասնակցեն բնապահպանական միջազգային Earthshot Prize 2026 մրցանակաբաշխությանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես-ը, այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ սա Ուելսի արքայադստեր ամենահագեցած արտասահմանյան այցն է 2024 թվականից ի վեր, երբ Քեյթի մոտ ախտորոշվել էր քաղցկեղ։

Earthshot Prize մրցանակաբաշխությունը լինելու է այցի գլխավոր նպատակը։ Մրցանակը 2020 թվականին հիմնադրել է արքայազն Ուիլյամը՝ բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված նախագծերին աջակցելու նպատակով։ Հինգ հաղթողներից յուրաքանչյուրը կստանա 1 միլիոն ֆունտ ստեռլինգ (մոտ 1.3 միլիոն դոլար)՝ իր նախաձեռնությունը կյանքի կոչելու համար։

Մումբայում արքայազնն ու արքայադուստրը կմասնակցեն նաև հնդկական կինոյի և կրիկետի աստղերի մասնակցությամբ միջոցառումների։ Այցի վերջին օրը նրանք կմեկնեն Նյու Դելի, որտեղ հանդիպում կունենան Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։

Ուիլյամի և Քեյթի նախորդ համատեղ այցը Հնդկաստան տեղի է ունեցել 10 տարի առաջ՝ 2016 թվականին։

44-ամյա Քեյթը քաղցկեղի պատճառով քիմիաթերապիայի կուրս է անցել, որից հետո զգալիորեն կրճատել է իր պաշտոնական պարտականությունների շրջանակը։

Այժմ, գտնվելով ռեմիսիայի փուլում, նա աստիճանաբար ավելացնում է հանրային միջոցառումներին իր մասնակցությունը։ Նա մինչ այժմ չէր միացել Ուիլյամին նրա նախորդ արտասահմանյան այցերի ընթացքում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում